Սամվել Կարապետյան. «Ապօրինի կալանքով ինձ չեն կարող ճնշել» - Mediamax.am

708 դիտում

Սամվել Կարապետյան. «Ապօրինի կալանքով ինձ չեն կարող ճնշել»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Դատարանի որոշմամբ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով:

«Տաշիր» խմբի մամուլի ծառայությունը տարածել է Սամվել Կարապետյանի ուղերձը, որում ասված է.

 

«Հարգելի հայրենակիցներ,

 

խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ եւ ընտանիքիս կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռեւս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ 

 

Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաեւ բազում դժվարություններ, սակայն ոգիս երբեք չի հանձնվել։ 

 

Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։ 

 

Շնորհակալություն աջակցելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին